«Թաթուլ Ալթունյանի» անվան պետական անսամբլը համերգներ կունենա Ֆրանսիայի մի շարք քաղաքներում
Մշակույթ
09:46 26/02/2024
Հայաստան

«Թաթուլ Ալթունյանի» անվան պետական անսամբլը համերգներ կունենա Ֆրանսիայի մի շարք քաղաքներում

Փետրվարի 28-ից մարտի 29-ը ՀՀ ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող Հայաստանի «Թաթուլ Ալթունյանի» անվան պետական անսամբլը բացառիկ համերգներով հանդես կգա  Ֆրանսիայի մի շարք քաղաքներում։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, շրջագայության ընթացքում նախատեսվում է շուրջ 23 համերգ Ֆրանսիայի Բրետանյը, Օքսիտանիա, Նոր Ակվիտանիա, Օվերնյ-Ռոն-Ալպ, Լուարի երկիր և Վալ դը Լուար ռեգիոններում։

«Թաթուլ Ալթունյանի» անվան պետական անսամբլը հանդիսատեսին կներկայացնի հայկական ժողովրդական երգն ու պարը, ազգային նվագարաններն ու տարազները։ 
 

Placeholder