Ճապոնիայում կանայք առաջին անգամ մասնակցել են մերկ փառատոնին
Աշխարհում
10:34 26/02/2024
Աշխարհ

Ճապոնիայում կանայք առաջին անգամ մասնակցել են մերկ փառատոնին

Ճապոնիայում կանանց առաջին անգամ թույլ են տվել մասնակցել ավանդաբար նշվող «մերկ փառատոն»-ին։

Ինզավայում անցկացվող Հադակա մացուրի (ճապոներենից թարգմանաբար նշանակում է վայրի և կոպիտ փառատոն) անունով փառատոնն անցկացվում է  ամեն տարվա փետրվարին, բազմաթիվ մերկ տղամարդիկ հավաքվում են քաղաքի կենտրոնում, որպեսզի վանեն, լարեն ն չար ոգիներին։

Փառատոնը արգելված է եղել կանանց համար, այն առաջին անգամ անցկացվել մոտ 1250 տարի առաջ։ Առաջին անգամ փառատոնի պատմության մեջ կազմակերպիչները թույլ են տվել, որ փետրվարի 22-ին անցկացված փառատոնին մասնակցի   40 կանանցից բաղկացած խումբը։

The Guardian-ի փոխանցմամբ, մասնակից կանայք հագուստոց կլինեն։

Ճապոնացի կինը՝ Այակա Սուզուկին, որ պայքարել է  կանանց նկատմամբ արգելքի վերացման համար, ասել է, որ մանկուց ցանկացել է մասնակցել փառատոնին:

«Ես կարող էի մասնակցել, եթե տղա լինեի»,-ասել է  նա լրագրողներին։

Սուզուկին ավելացրել է, որ ինքը կօգտագործի հնարավորությունը՝ աղոթելու իր ընտանիքի անվտանգության և Նոտո թերակղզում վերջերս տեղի ունեցած մահացու երկրաշարժից տուժած մարդկանց համար:

Տարբեր աղբյուրների փոխանցմամբ, փառատոնին մասնակից  մի քանի հազար տղամարդիկ հանդերձավորված են լինում միայն գոտեկապերով և փայտե սանդալներով: Ծեսին մասնակցում են միայն  23-43 տարեկան տղամարդիկ, որոնք մերկ վիճակում փողոց են դուրս գալիս երեկոյան։

Համաձայն շինտոյական  ավանդույթի,  որպեսզի ամբողջ տարին լինի հաջողակ, անհրաժեշտ է դիպչել Մերկ Տղամարդուն, որը ուղևորվում է դեպի Քոնոմիյա տաճար:

Մերկ տղամարդու դերում ընտրվելը մեծ պատիվ է ճապոնացի տղամարդու համար, փառատոնի նախօրեին ընրտյալը ամբողջովին սափրում է մաշկի վրայի ողջ մազածածկույթն և իր համար ամբոխի միջով ճանապարհ հարթում դեպի տաճար:

Փառատոնի մասնակիցների խնդիրն է ամեն գնով հպվել, դիպչել ընտրյալին, որն այդքան էլ դյուրին գործ չէ,  հարկավոր է հոծ զանգվածի միջով անցնել և հասնել նրան,  դրա համար էլ ընտրյալը տոնի հաջորդ օրն կարող է իր վրա հայտնաբերել բազում քերծվածքներ և կապտուկներ:

Եթե հղի կինը դիպչում է Մերկ տղամարդուն, ապա նրա երեխան կծնվի առողջ, եթե ճապոնացիները դաշտերից բերված հողը շաղ տան Քոնոմիյա տաճարում,  ապա տարին կլինի բերքառատ:

Տաճարում տեղի է ունենում մերկ տղամարդկանց մաքրման ծիսակատարությունը, որից հետո բոլորը դուրս են գալիս փողոց շարունակելու տոնակատարությունը,  որպեսզի ցուրտ եղանակին չմրսեն,  խմում են սակէ և այդպիսով բարձրացնում իրենց տոնական տրամադրությունը:
Փառատոնի մասնակիցները մեկ կամ երկու ժամ վազում են վանքի տարածքով՝ մաքրելով իրենց սառը ջրով նախքան վանքի գլխավոր շենք մտնելը:

Երբ լույսը հանգում է, քահանան ամբոխի մեջ նետում է 100 տուփ ճյուղ եւ երկու 20 սանտիմետրանոց շինջի ճյուղեր:

Տղամարդիկ հրում են միմյանց, որպեսզի բռնեն տուփերից մեկը: Լեգենդի համաձայն՝ ով հաջողության հասնի, տարին նրա համար հաջողակ կլինի:





Placeholder