Պեսկով. ՌԴ-ն հստակություն չունի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հարցում
Քաղաքական
15:28 26/02/2024
Աշխարհ

Պեսկով. ՌԴ-ն հստակություն չունի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հարցում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի դիրքորոշման հարցում դեռ հստակություն չկա։

«Ոչ, դեռ չի հայտնվել հստակություն։ Մենք բավականին հաճախակի շփումներ ունենք մեր հայ գործընկերների հետ։ Իհարկե, կհստակեցնենք, համապատասխան փաստաթղթերի հիման վրա ՀԱՊԿ-ի մասով նման ռեժիմ գոյություն չունի։ Մենք կշփվենք, մենք կպարզենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ավելի ուշ կազմակերպության քարտուղարությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ չեն ստացել անդամակցությունը դադարեցնելու Երևանի դիմումը։

Placeholder
Պեսկով. ՌԴ-ն հստակություն չունի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հարցում