Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախում բենզինի պահեստի պայթյունից տուժած միայն մեկ երեխա է, որ բուժումը շարունակում է ԱՄՆ-ում. Նախարար
Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում 2023 թ. սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստում պայթյունի հետևանքով տուժած և արտերկիր բուժման մեկնած հիվանդների մեծ մասը վերադարձել է։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ ատերկիր էին մեկնել 20-22 հոգի, այժմ նրանց վերականգնողական բուժօգնությունը շարունակվում է կազմակերպվել Հայաստանում։
«Ունենք մի անչափահաս երեխա, որը հիմա ԱՄՆ-ում է, դեռ շարունակում է իր բուժումը, ավարտելուց հետո կվերադառնա Հայաստան»,- նշեց Ավանեսյանը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել էր, որ բենզինի պահեստում պայթյունի հետևանքով 120 անձ ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։