ԱԺ-ն կընտրի ՍԴ դատավոր, ՀԾԿՀ և ՄՊՀ նախագահներ
Քաղաքական
10:13 27/02/2024
Հայաստան

ԱԺ-ն կընտրի ՍԴ դատավոր, ՀԾԿՀ և ՄՊՀ նախագահներ

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստերը: Օրակարգում 28 հարց է: Այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրություն հարցերը։

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Բալայանի թեկնածությունը:

ՀՀ կառավարությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի  թեկնածությունը:

ՀՀ կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գեղամ Գևորգյանի  թեկնածությունը:

Placeholder
ԱԺ-ն կընտրի ՍԴ դատավոր, ՀԾԿՀ և ՄՊՀ նախագահներ