Աթալը բացահայտել է Մակրոնի՝ Ուկրաինա զինվորական ուղարկելու մտքի մանրամասները
Քաղաքական
22:31 28/02/2024
Աշխարհ

Աթալը բացահայտել է Մակրոնի՝ Ուկրաինա զինվորական ուղարկելու մտքի մանրամասները

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է, որ ֆրանսիացի զինվորականները, որոնց Ուկրաինա ուղարկելը չի բացառել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, կարող են ապահովել Ուկրաինայի սահմանների անվտանգությունը։

«Երբ մենք խոսում ենք ֆրանսիացի զինվորականների մասին, մենք կարող ենք խոսել այն զինվորների մասին, որոնք զբաղված են ուսուցմամբ, ցամաքային պաշտպանության կամ մի շարք սահմանների պաշտպանությամբ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է վարչապետը Ֆրանսիայի Սենատի նիստում, որը հեռարձակվել է կառավարական լրատվական գործակալության կայքը։

Նա նշել է, որ Փարիզում Ուկրաինային «ռուսական սպառնալիքի» պայմաններում աջակցելու մասին ԵՄ կոնֆերանսում որոշվել է «առաջ գնալ Ուկրաինային զենքի մատակարարման առումով»։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ԵՄ-ն համաձայնել է ստեղծել «խորը հարվածների իններորդ կոալիցիան»՝ Ուկրաինային մատակարարելով միջին և մեծ հեռահարության հրթիռներ։ Նա նաև ասել է, որ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանը «չհաղթի այս պատերազմում»։ Նրա խոսքով՝ արևմտյան երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը, սակայն կոնսենսուսի դեռ չեն եկել։
 

Placeholder