Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բերբոքը Բեռլինում նախատեսել է եռակողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը օրվա ընթացքում Բեռլինում հանդիպում կունենա բանակցությունների համար ժամանած իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Միջոցառման շրջանակներում Բերբոքը կհանդիպի երկու արտգործնախարարների հետ՝ երկկողմ բանակցությունների համար, և նախատեսվում են նաև եռակողմ բանակցություններ: Եվ այս եռակողմ քննարկման սկզբում նախարարը հանդես կգա մամուլի համար հայտարարությամբ»,-ասել նա։
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարարության նստավայրում սկսվել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։