«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը մնում է շրջանառության մեջ. Անդրեասյան
Կրթություն, գիտություն
17:41 28/02/2024
Հայաստան

«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը մնում է շրջանառության մեջ. Անդրեասյան

««Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը շրջանառությունից հանելու մասին որևէ խոսք չկա»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ ներկայացված դիտարկումները և կարծիքները, որոնք ստացվել են, շրջանառությունից հանելու հիմք չեն պարունակում։

«Դասագիրքը մնում է շրջանառության մեջ և դրանում պետք է կարգավորվեն բոլոր այն խնդիրները, որոնք բարձրացված են, և մենք բոլոր անհրաժեշտ փուլերով անցել ենք»,-ասաց Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը նշեց, որ գործող դասագրքերում թռուցիկ ուսումնասիրությամբ180-ից ավելի սխալ են հայտնաբերել։

«Դա դասագիրք է, որով տարիներ շարունակ սովորել են մեր դպրոցներում, և ես խոսում են գիտական սխալների ու անճշտությունների մասին, հետևաբար, թողնում եմ ձեզ՝ մտածելու, թե այս հանրային աղմուկն ինչքանով է հիմնավոր և ինչքանով է ուղղորդված»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարության դեմ ներկայացված դատական հայցին, Ժաննա Անդրեասյանը նշեց. «Ես ողջունում եմ, իրավական պետություն ենք, ուղղակի ինձ համար մի փոքր բարդ է  հասկանալ՝ ինչպես է դատարանը վճռելու Մովսես Խորենացին առասպելներ օգտագործե՞լ է իր պատմության մեջ թե՞ ոչ, բայց սա արդեն մեր տիրույթում չէ»։

Placeholder