Թիվ 130 դպրոցում կրքերը չեն հանդարտվում. Դպրոց է  եկել քաղաքապետարանի պաշտոնյան
Կրթություն, գիտություն
13:28 28/02/2024
Հայաստան

Թիվ 130 դպրոցում կրքերը չեն հանդարտվում. Դպրոց է եկել քաղաքապետարանի պաշտոնյան

Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում կրքերը չեն հանդարտվում, դասապրոցեսը նորմալ հուն չի վերադառնում։ Այստեղ աղմուկ-աղաղակ է։

Հիշեցնենք, որ ուսուցիչներն ու աշակերտները պահանջում են տնօրեն Նվարդ  Հովսեփյանի հրաժարականը։ Տեսչական մարմինն այստեղ ստուգումների արդյունքում, ըստ  տարածված տեղեկությունների, չարաշահումներ է հայտնաբերել։

Դպրոցի տնօրեն Ն. Հովսեփյանի հետ զրուցելու Panorama.am-ի խնդրանքին ի պատասխան գործավարուհին հայտնեց՝ տնօրենն այս պահին չի կարող խոսել։

Դպրոց է եկել ու տնօրենի հետ հանդիպում է  անցկացնում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը։

Placeholder