Ալեքսեյ Նավալնու հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին
Քաղաքական
14:24 28/02/2024
Աշխարհ

Ալեքսեյ Նավալնու հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին

Ալեքսեյ Նավալնու մարմինը փետրվարի 24-ին հանձնվել է մորը։ Այդ մասին հայտնում է euronews.com-ը։ Դրանից հետո նրա համախոհները հայտնել են, որ հրաժեշտի արարողության համար չեն կարողանում տեղ գտնել։

Ինչպես X ցանցում հայտնել է Ալեքսեյ Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, փետրվարի 16-ին բևեռային գաղութում մահացած ռուսական ընդդիմության առաջնորդներից մեկի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին Մարինոյի եկեղեցում։ Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին:

Հուղարկավորությունը տեղի կունենա Բորիսովի գերեզմանատանը։

Placeholder
Ալեքսեյ Նավալնու հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին