Սա Հայաստան-Ադրբեջան վաշինգտոնյան բանակցությունների ավա՞րտն է. Մեթյու Միլլերի արձագանքը
Քաղաքական
09:25 28/02/2024
Աշխարհ

Սա Հայաստան-Ադրբեջան վաշինգտոնյան բանակցությունների ավա՞րտն է. Մեթյու Միլլերի արձագանքը

«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Բեռլինում։ Ես գիտեմ, որ պետքարտուղարը ցանկանում էր նրանց հանդիպում կազմակերպել Վաինգտոնում դեկտեմբերին։ Սա վաշինգտոնյան գործընթացի ավա՞րտն է։ Եվ ի՞նչ ակնկալիքներ ունեք բեռլինյան հանդիպումից»,-ճեպազրույցի ընթացքում հարցն ուղղել են ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին։

Վերջինն ի պատասխան ասել է. «Ես որևէ հայտարարություններ չունեմ անելու, բայց մենք շարունակում ենք խրախուսել կողմերին՝ փորձելու հասնել տևական և կայուն համաձայնության»։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:

Placeholder
Սա Հայաստան-Ադրբեջան վաշինգտոնյան բանակցությունների ավա՞րտն է. Մեթյու Միլլերի արձագանքը