Հայաստանի իշխանությունը գնում է երկու հզոր կենտրոնների հետ ուղիղ առճակատման. Աբրահամ Գասպարյան
Քաղաքական
16:52 29/02/2024
Հայաստան

Հայաստանի իշխանությունը գնում է երկու հզոր կենտրոնների հետ ուղիղ առճակատման. Աբրահամ Գասպարյան

«Քաղաքական աշխարհը գնում է ռազմատնտեսական և  անվտանգային գոտիների վերաբաժանման՝ Եվրասիա, Մերձավոր Արևելք,  Հարավային Կովկաս, առաջիկայում չի բացառվում նաև կենտրոն, միջինասիական տարածաշրջան»,- «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության՝  «Անկախության հռչակագրի կարևորության» թեմայով կազմակերպած համաժողովին ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար  Աբրահամ Գասպարյանը։

Ըստ նրա, Հայաստանի շուրջ  ստեղծված պայթյունավտանգ վիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու հնարավորությունները չափելի չեն։  Ա. Գասպարյանի խոսքով, գործող իշխանության անկարողությունը, որոշումների ընդունման համաշխարհային և  ռեգիոնալ  կենտրոնների հետ արկածախնդիր դիվանագիտական  քայլերը, պոտենցիալ դաշնակիցներին  սադրելու կործանարար քայլերը վիճարկելի են դարձել Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության ապահովման հնարավորությունը։

«Թվացյալ ինքնիշխանության կրճոնների պահպանման շղարշի ներքո Հայաստանի իշխանությունը գնում է ռազմավարական կենսունակ շահեր ունեցող երկու հզոր կենտրոնների հետ ուղիղ առճակատման, որի հետևանքը լինելու է Թեհրանի և Մոսկվայի չմիջամտությունը ադրբեջանական հերթական ագրեսիային կամ  սանձազերծած պատերազմին»,- ասաց նա։

Մանարասն՝ տեսանյութում։

Placeholder