Անուշ Պողոսյանն արձանագրել է հետաքրքիր իրողություն ու ակնկալում է հանրային շնորհակալություն
Իրավունք
12:53 29/02/2024
Հայաստան

Անուշ Պողոսյանն արձանագրել է հետաքրքիր իրողություն ու ակնկալում է հանրային շնորհակալություն

Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է.

«28.02.2024- ՀՀ առողջապահության նախարարություն նախարարի տեղակալը ասուլիսի ժամանակ հպարտ և խրոխտ ձայնով հայտարարում է էլեկտրոնային դեղատոմսետր ներդրման մասին հռչակելով այն տարվա բարեփոխում:

28.02.2024 - Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ լրագրողների հետ զրույցում հայտնում է , որ ոչ մի իրավական հիմք չեն ստեղծել   էլեկտրոնային դեղատոմսետրը պարտադիր դարձնելու համար, ուստի դրա պարտադիր լինելը իրավաչափ չէ:

29.02.2024- կառավարության նիստին ներկայացվում է համապատասխան իրավական ակտի փոփոխությունը

Հ.Գ. Վաղը մարտի մեկն է....
Հ.Հ.Գ Ինչ լավ է, որ փետրվարը այս տարի 29 օր ունի
ՀՀ առողջապահության նախարարություն  ՀՈՒՇԵԼՈՒ  համար ակնկալում եմ հանրային շնորհակալություն»։

Placeholder