«Ժողովուրդ». Ավագանին առաջարկում է Կամո Արեյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում
Օրվա մամուլ
09:10 29/02/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Ավագանին առաջարկում է Կամո Արեյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երևանի ավագանին առաջարկում է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ հարցը քննարկվելու է ավագանու՝ մարտի 12-ի նիստում. թեև նիստի օրակարգը դեռ չի հրապարակվել քաղաքապետարանի կայքէջում, բայց մեզ ավագանու անդամները փոխանցեցին, որ հարցն ընդգրկված է առաջիկա նիստի օրակարգում:

Նշենք, որ Կամո Արեյանը քաղաքապետարանի հնաբնակներից է. դեռ 1997թ-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել քաղաքապետարանում:

Ուշագրավ է նաև, որ Կամո Արեյանը ՀՀԿ անդամ է, 2013 թվականի մայիսի 5-ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ և զբաղեցրել Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը:

Թեև իշխանափոխությունից հետո շատերը պաշտոնանկ արվեցին, բայց Կամո Արեյանը շարունակում է մնալ քաղաքապետարանում. այժմ զբաղեցնում է Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder