Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բեռլինում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով բանակցությունների երկրորդ օրը
Գերմանիայում շարունակվում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ բանակցությունները։
«Համաձայն նախապես մեր կողմից հայտարարվածի, Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը:
Շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ»,- այս մասին հայտնում է ՀՀ ԱԳն խոսնակը։
Հիշեցենք՝ ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության: