Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ կանցկացնեն,  հասույթը կտրամադրվի արցախահայությանը
Աշխարհում
11:25 01/03/2024
Աշխարհ

Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ կանցկացնեն, հասույթը կտրամադրվի արցախահայությանը

Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը և ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ կանցկացնեն, որի հասույթը կտրամադրվի արցախահայությանը:

Բարեգործական խաղը կկայանա ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, մարտի 16-ին: Այս մասին նշված է Հայ Մարմնակրթական Ընդհանուր միության Գլենդելի «Արարատ» մասնաճյուղը, որն էլ նախաձեռնության հեղինակն է։

«Անդրեյ Ռուբլևը միանում է Կարեն Խաչանովի հետ «Արարատ-Խաչանով» ցուցահանդեսի թենիսի մրցախաղի դրամահավաքին։

Հասույթի մի մասն ուղղվում է արցախահայությանը»,- նշված է կայքում։

Հիշեցնենք, որ անցած տարի ևս Կարեն Խաչանովի  Կալիֆոռնիայում մասնակցել է բարեգործական ակցիայի և ցուցադրական հանդիպում անցկացրել՝  ի աջակցություն Արցախի։ 

Placeholder
Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ կանցկացնեն, հասույթը կտրամադրվի արցախահայությանը