«Ժողովուրդ». Գերմանիա այցը կրելու է զուտ տուրիստական բնույթ
Օրվա մամուլ
09:03 01/03/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Գերմանիա այցը կրելու է զուտ տուրիստական բնույթ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայ պատգամավորների մի խումբ կմեկնի Գերմանիա աշխատանքային այցով: Դատելով սակայն նրանց կազմից՝ այդ այցը կրելու է զուտ տուրիստական բնույթ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխատանքային այցով 2024 թվականի մարտի 9-14-ը Համբուրգ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, անդամներ Հայկ Կոնջորյանը, Միքայել Թումասյանը, Շիրակ Թորոսյանը, Լիլիթ Կիրակոսյանը և «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ից՝ Թադևոս Ավետիսյանը: Հասկանալի է, որ այցի բովանդակային ծանրությունն ընկնելու է Վ. Վարդանյանի և Թադևոս Ավետիսյանի վրա: Մյուսները ֆոն են ապահովելու, բայց նրանց բոլոր ճամփորդական ծախսերն արվում են ՀՀ պետբյուջեի հաշվին: Այսինքն՝ ՔՊ պատգամավորները հայ հարկատուների հաշվին աշխարհ են տեսնում, և նրանցից շատերը առաջին անգամ ինքնաթիռ են նստել պատգամավոր դառնալուց հետո»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder