Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ողջունում ենք Ադրբեջան-Հայաստան բանակցությունների վերականգնումը. ՔՊ-ական պատգամավոր
«Մենք պետք է ողջունենք Ադրբեջան-Հայաստան բանակցությունների վերականգնումը»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Սա, ըստ նրա, չափազանց կարևոր է հետագա գործընթացները ծավալելու համար։
«Հանդիպումները շարունակվում են և դա շատ դրական նիշ է»,- ասաց Վարդանյանը։
Ճեպազրույցին ներկա ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով, իրենք արդյունավետ է համարում բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն ու կպաշտպանվեն արձանագրված սկզբունքները։
«Գրանդայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում երկրները ստորագրել են փաստաթղթի տակ, որտեղ արձանագրվել են այդ սկզբունքները։ Բնականաբար, ողջունում ենք ցանկացած հարթակ, որտեղ այդ սկզբունքները հարգվում են, և մենք արդյունավետ ենք համարում այդ բանակցությունները։ Ողջունում ենք ցանկացած ձևաչափի քննարկումներ, որոնք տանում են դեպի խաղաղության մեր տարածաշրջանում»,- ասաց Ա.Հովհաննիսյանը։