Ռուբեն Ռուբինյան. Հայաստանը երբեք չի համաձայնել իր տարածքում միջանցք տրամադրել Ադրբեջանին
Քաղաքական
15:02 01/03/2024
Աշխարհ

Ռուբեն Ռուբինյան. Հայաստանը երբեք չի համաձայնել իր տարածքում միջանցք տրամադրել Ադրբեջանին

«Հայաստանը երբեք չի համաձայնել իր տարածքում միջանցք տրամադրել Ադրբեջանին»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում  «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Հայաստանում Զանգեզուր չկա։ Հայաստանը երբեք չի համաձայնել Ադրբեջանին հասանելիություն տալ իր տարածքում գտնվող որոշ միջանցքների։

Մենք ցանկանում ենք ապաշրջափակել Հարավային Կովկասի հաղորդակցությունը մեր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա»,- ասել է նա։

Placeholder
Ռուբեն Ռուբինյան. Հայաստանը երբեք չի համաձայնել իր տարածքում միջանցք տրամադրել Ադրբեջանին