Հայ համայնքից ովքեր են պատգամավոր ընտրվել Իրանի Մեջլիսում
Քաղաքական
17:49 02/03/2024
Տարածաշրջան

Հայ համայնքից ովքեր են պատգամավոր ընտրվել Իրանի Մեջլիսում

Նախօրեին Իրանում խորհրդարանական ընտրություններում քվեարկությանը մասնակցությունը շատ ցածր է եղել։ Այս պահի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցությունը եղել է 41%, ինչն Իրանում ընտրությունների պատմության ամենացածր ցուցանիշն է։ Ընտրելու իրավունք ունեցող 61 մլն իրանցուց ընտրության է գնացել 25-ը։

«Իրանն այսօր» թելագրամյան ալիքը հայտնում է, որ Իրանի խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային շրջանի իրանահայության ներկայացուցիչ է ընտրվել Արա Շահվերդյանը, որը նաև գործող պատգամավոր է։

Սպահանի և հարավային շրջանի իրանահայության ներկայացուցիչ է ընտրվել Գեղարդ Մանսուրյանը։ Նա միջազգայնագետ է և իրանական մամուլում աչքի է ընկել Հայաստանի ու Արցախի մասին հոդվածներով։

 

Placeholder