Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանը կարող է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետ. ՌԴ ԱԳ նախարար
«Հայաստանի դիրքորոշումը, թե Ռուսաստանի հետ մերձ հարաբերությունների հաստատման քաղաքական կուրսն ի սկզբանե սխալ է եղել, կարող է հանգեցնել երկկողմ հարաբերությունների վերանայման»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ասել, որ 1991 թվականից ի վեր Հայաստանը սխալ քաղաքականություն է վարել Ռուսաստանի հարցում, մեղմ ասած, քաղաքական խիզախություն է պետք ունենալ»,- նշել է նա՝ ի պատասխան Հայաստանի գործող ղեկավարության ներկայացուցիչների համապատասխան հայտարարությունների։
«Եթե սա Հայաստանի ողջ ղեկավարության գնահատականն է, և այն հիմնված է ողջ հայ ժողովրդի կարծիքի վրա, ապա սա ստիպում է շատ հարցերում վերանայել ռուս-հայկական հարաբերություններում»,- ասել է Լավրովը։