Միրզոյանն ու Հաքան Ֆիդան քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Քաղաքական
20:23 01/03/2024
Տարածաշրջան

Միրզոյանն ու Հաքան Ֆիդան քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Անթալիայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վերահաստատվել է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
Միրզոյանն ու Հաքան Ֆիդան քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը