2024 թվականին ջերմաստիճանը Ամազոնից մինչև Ալյասկա կլինի ռեկորդային բարձր. Էլ Նինյոն է խոստանում
Օրվա թեմա
10:44 02/03/2024
Աշխարհ

2024 թվականին ջերմաստիճանը Ամազոնից մինչև Ալյասկա կլինի ռեկորդային բարձր. Էլ Նինյոն է խոստանում

Ընթացիկ կլիմայական իրադարձությունը, որը հայտնի է որպես Էլ Նինյո, ամենայն հավանականությամբ, կբարձրացնի գլոբալ տաքացումն ու 2024-ին կհանգեցնի ռեկորդային ջերմաստիճանի Ամազոնից մինչև Ալյասկա։ Այս մասին գրում է   The Guardian-ը՝ վկայակոչելով   վերլուծության արդյունքները։

Հնդկաստանի ափամերձ տարածքներում, Ֆիլիպիններում և Կարիբյան ավազանում  մինչև հունիս աննախադեպ շոգ կլինի, որից հետո արդեն Էլ-Նինյոն կարող է թուլանալ:

Բնական երևույթը, որի ժամանակ ջերմություն է արտանետվում  Խաղաղ օվկիանոսից, բարձրացնում է գլոբալ  ջերմաստիճանը։  2023 թվականի երկրորդ կեսին ծայրահեղ շոգը, երբ սկսվեց Էլ Նինյոն, լուրջ ազդեցություն ունեցավ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Չինաստանում, Հարավային Ամերիկայում և Մադագասկարում ապրող մարդկանց վրա, քանի որ կլիմայական ճգնաժամը սաստկացավ:

Նոր վերլուծությունն օգտագործում է համակարգչային մոդելներ՝ բացահայտելու հավանական  թեժ կետերը այս տարվա առաջին կիսամյակում: Այն նաև պարզել է, որ 90% հավանականություն կա, որ այս ժամանակահատվածում գլոբալ ջերմաստիճանը նոր ռեկորդ սահմանի:

Գիտնականների կարծիքով, ինտենսիվ ջերմային ալիքները և արևադարձային ցիկլոնները, ինչպես նաև համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը միասին բերում են կլիմայական ճգնաժամի, որը մարտահրավեր է նետում հարմարվողականության, մեղմացման և ռիսկերի կառավարման ներկայիս կարողություններին։

Գիտնականների կանխատեսումներով 2024 թվականին սպասվող ռեկորդային բարձր ջերմաստիճանը  մեծացնում է անտառային հրդեհների վտանգը Ամազոնում: 2023 թվականի վերջին Ամազոնին պատուհասեցին սաստիկ հրդեհներն ու երաշտը, իսկ փետրվարին հրդեհների արդյունքում ավելացած ջերմոցային գազերի արտանետումները նոր ռեկորդ են սահմանել։

Ալյասկայում ռեկորդային շոգը կհանգեցնի սառցադաշտերի և հավերժական սառույցի հալման և ափերի էրոզիայի:

Placeholder
2024 թվականին ջերմաստիճանը Ամազոնից մինչև Ալյասկա կլինի ռեկորդային բարձր. Էլ Նինյոն է խոստանում