Ինգուշեթիայում շարունակում է գործել հակաահաբեկչական գործողության ռեժիմը
Իրավունք
11:20 03/03/2024
Աշխարհ

Ինգուշեթիայում շարունակում է գործել հակաահաբեկչական գործողության ռեժիմը

ՌԴ Ինգուշեթիայի Կարաբուլակ քաղաքու զինյալների վնասազերծումը շարունակվում է։ Այս մասին Ռիա նովոստիին հայտնել է տարածաշրջանային անվտանգության ուժերի աղբյուրը։

«Կարաբուլակում հակաահաբեկչական գործողության ռեժիմը շարունակում է գործել, ակտիվ միջոցներ են ձեռնարկվում զինյալներին չեզոքացնելու ուղղությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նախօրեին տարածաշրջանային օպերատիվ շտաբը հայտնել էր, որ շաբաթ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 19:30-ից Ինգուշեթիայի Կարաբուլակ քաղաքի տարածքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է մտցվել։

Հաղորդվում է, որ Ինգուշեթիայում օպերատիվ որոնողական աշխատանքների ժամանակ անվտանգության մարմինները բնակելի շենքերից մեկում հայտնաբերել են ավազակների խումբ, որոնք պատրաստվում էին ահաբեկչություններ կատարել: Նրանց ձերբակալելու փորձ կատարելիս նրանք կրակ են բացել ուժայինների ուղղությամբ։ ԱԴԾ հատուկ ջոկատայիններն արգելափակել են զինյալներին բազմաբնակարան շենքում։ Ահաբեկիչներին հայտնաբերելու տարածքին հարող տների բնակիչները տարհանվել են։ Իրավիճակը վերահսկում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի շտաբը։
 

Placeholder