Պիստորիուսն ասել է, որ սպաների խոսակցության ձայնագրությունից բացի այլ արտահոսքից տեղյակ չէ
Քաղաքական
23:23 03/03/2024
Աշխարհ

Պիստորիուսն ասել է, որ սպաների խոսակցության ձայնագրությունից բացի այլ արտահոսքից տեղյակ չէ

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կիրակի օրն ասել է, որ բացի ուրբաթ օրը հրապարակված գերմանական զինվորական զանգից այլ հեռախոսազանգերի մասին ինքը տեղյակ չէ։

«Այս պահին ես տեղյակ չեմ գաղտնալսման այլ արտահոսքի մասին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հրապարակված աուդիո ձայնագրությանը նվիրված հատուկ ելույթի ժամանակ ասել է Պիստորիուսը:

Կիրակի օրը, «Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Ղրիմի կամրջի վրա հարձակման հնարավորության մասին Բունդեսվերի սպաների միջև զրույցի ձայնագրության հրապարակումից հետո չբացառեց նոր հրապարակումը։

Ուրբաթ օրը Սիմոնյանն ասել էր, որ իր ձեռքի տակ է հայտնվել ձայնագրություն, որտեղ գերմանական Բունդեսվերի բարձրաստիճան սպաները քննարկում են, թե «ինչպես են ռմբակոծելու Ղրիմի կամուրջը»։ Նրա խոսքով՝ ձայնագրության մեջ Բունդեսվերի սպաները նշում են և՛ ԱՄՆ-ի, և՛ բրիտանական զինվորականներին՝ «հնթացս քննարկելով, որ նրանք վաղուց անմիջականորեն ներգրավված են հակամարտության մեջ»։

Նույն օրը ավելի ուշ Սիմոնյանը հրապարակեց զրույցի տեքստը, իսկ հետո նար ձայնագրությունը։ Դատելով ձայներից, խոսակցությանը ներկա էին Բունդեսվերի չորս բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի օպերացիաների և վարժանքների վարչության պետը։ Նրանք քննարկեցին «Տավրուս» հրթիռների հնարավոր փոխանցումը Ուկրաինային և հարձակումը Ղրիմի կամրջի վրա։ Ի թիվս այլ բաների,  զինվորականները քննարկում են, թե ինչպես հանձնել Taurus հրթիռներ և ուսուցանել ուկրաինացի զինվորականներին Ղրիմի կամրջի վրա հարձակվելու համար, որխեսզի չանցնեն «կարմիր գիծը» և չդառնան ուկրաինական հակամարտության անմիջական մասնակիցներ:

Placeholder