Գերմանիայի ԱԳ նախարարը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Քաղաքական
11:54 04/03/2024
Տարածաշրջան

Գերմանիայի ԱԳ նախարարը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում  Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆը կանչվել է ՌԴ ԱԳՆ Ղրիմի կամրջի վրա հարձակման վերաբերյալ Բունդեսվերի սպաների միջև զրույցի ձայնագրության հրապարակումից հետո։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ինչպես ավելի վաղ նշել էր սենատոր Ալեքսեյ Պուշկովը, առավել վրդովեցնող է ոչ թե Ղրիմի կամրջի պայթեցման մասին քննարկումը, այլ այն, որ նման քննարկումը հրապարակային է դարձել։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ գաղտնալսված խոսակցությունը վկայում է այն մասին, որ Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի։

Placeholder