Վնասվել է Մյասնիկյան ենթականը սնող երկու մալուխ,  էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնել չի լինում
Հասարակություն
17:53 04/03/2024

Վնասվել է Մյասնիկյան ենթականը սնող երկու մալուխ, էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնել չի լինում

«Վիոլա Ջուր» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Մյասնիկյան ենթականը սնող երկու մալուխ, որի հետևանքով ժամը 15.20-ից հոսանքազրկված են Մյասնիկյան պողոտայից մինչեւ Սայաթ-Նովայի ու Մաշտոցի պողոտայի, ինչպես նաև հարակից այլ հատվածներ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այլընտրանքային սնուցմամբ վերականգնել է որոշ հասցեների էլեկտրամատակարարումը, սակայն ամբողջությամբ դեռևս վերականգնել հնարավոր չի լինում։

Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը և հավաստիացնում, որ գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը բաժանորդների էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար։

Placeholder
Վնասվել է Մյասնիկյան ենթականը սնող երկու մալուխ, էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնել չի լինում