Քննադատություն «դոպինգով սպորտի» կազմակերպիչների  նկատմամբ
Սպորտ
16:34 04/03/2024
Աշխարհ

Քննադատություն «դոպինգով սպորտի» կազմակերպիչների նկատմամբ

Աթլետիկայի համաշխարհային միության նախագահ ՍԵբաստիան Քոուն քննադատել է  այլընտրանքային խաղերի անցկացումը, որտեղ կթույլատրվի դոպինգի օգտագործումը:  Նա  նման մրցումների կազմակերպումն անվանել է անհեթեթություն։

ՀԱՕԿ-ը նաև հայտնել էր, որ  WADA-ն և ՄՕԿ –ը նույնպես  հայտարարել են՝ դա վտանգավոր և անպատասխանատու հայեցակարգ է:

Այդ միջոցառման կազմակերպիչները նշում են, որ մարզիկները ցանկանում են իրական գումար վաստակել ոչ օլիմպիական տարիներին և ամեն ինչ կարվի անվտանգության միջոցառումների համաձայն՝ կլինիկական հսկողության ներքո:

Մրցանակային հիմնադրամում, օրինակ,   նվազագույնը  մեկ միլիոն դոլար  է սահմանված այն մարզիկի համար, ով կգերազանցի  Ուսեյն Բոլտի 100 մ. արագավազքի համաշխարհային ռեկորդը:

Քոուի հայտարարության առթիվ դոպինգային խաղերի կազմակերպիչները նշել են, որ գնահատում, հասկանում և հարգում են  սպորտի  մաքրության տեսակետը: Նրանք հավելել են, որ  դա արդեն հնացած գաղափար է, իսկ այլընտրանքային մարզական միջոցառումը կլինի որպես  սպորտի և գիտության միություն:

Placeholder
Քննադատություն «դոպինգով սպորտի» կազմակերպիչների նկատմամբ