Մարտը մտնում է իր դերի մեջ. Գագիկ Սուրենյան
Օրվա թեմա
22:35 04/03/2024
Հայաստան

Մարտը մտնում է իր դերի մեջ. Գագիկ Սուրենյան

Մարտի 6-ից մարտը մտնում է իր դերի մեջ: Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Ըստ կենտրոնի կանխատեսումների, մարտի 5-ին Երևան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում է անձրև։

Մարտի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։

Մարզերի առանձին շրջաններում մարտի  5-ի և 8-ի ցերեկը, 6-ին, 9-ին սպասվում են տեղումներ։

Մարտի 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյուն։ Մարտի  5-ի  գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ, 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Placeholder