Եվրոպայում հրաժարվում են համերգային դահլիճներ տրամադրել Քանյե Ուեսթին
Մշակույթ
15:12 04/03/2024
Աշխարհ

Եվրոպայում հրաժարվում են համերգային դահլիճներ տրամադրել Քանյե Ուեսթին

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին մերժել են եվրոպական մի շարք երկրներում համերգային դահլիճներ տրամադրել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Քանյե Ուեսթի ներկայացուցիչները փորձել են նրա նոր՝ «Vultures 1» ալբոմը ներկայացնելու համար համերգներ կազմակերպել Մադրիդում, Բեռլինում, Մյունխենում և Քյոլնում, սակայն կազմակերպիչները մերժել են։ Բացի այդ, ռեփերի հետ Ասիայի և Մերձավոր Արևելքի որոշ երկրներում և Ավստրալիայում նույնպես հրաժարավել են աշխատել։

«Նրա համբավը և վերջին մի քանի տարիների վիճելի վարքագիծը հիմնական պատճառն է: Այժմ մարզադաշտերի և բեմահարթակների սեփականատերերից գրեթե ոչ ոք չի ցանկանում նրա հետ գործ ունենալ»,- ասել է ինսայդերը։

Գազետա.ռու-ն գրում է, որ 46-ամյա Քանյե Ուեսթը վերջերս սկանդալային լուրերի կենտրոնում է հայտնվում իր հակասեմական հայտարարությունների, Ադոլֆ Հիտլերի գովասանքի և իր կնոջ՝ Բիանկա Ցենսորիի բաց հանդերձանքների պատճառով։

Placeholder
Եվրոպայում հրաժարվում են համերգային դահլիճներ տրամադրել Քանյե Ուեսթին