Մարգարիտա Սիմոնյան. Հայաստանը հինգ տարուց չի լինի
Քաղաքական
14:37 04/03/2024
Տարածաշրջան

Մարգարիտա Սիմոնյան. Հայաստանը հինգ տարուց չի լինի

«Նիկոլ Փաշինյանի ինքնասպան քաղաքականությունը տալիս է իր պտուղները, և հայերի գործն է դրանք քաղել»,-հայտարարել է  RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Ելույթ ունենալով Ռուսաստանում անցկացվող Համաշխարհային երիտասարդական փառատոնի ժամանակ՝ Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է  Հայաստան իր մուտքի արգելքին՝ նշելով, որ դա ռուսատյացության ծովում մի կաթիլ է։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության վարած քաղաքականությունը Սիմոնյանն ինքնասպանություն է որակել, ինչի հետևանքով հինգ տարի անց Հայաստանը չի լինի։

«Ի՞նչ պետք է անի Հայաստանի երիտասարդությունը։ Հայաստանի երիտասարդությունը պետք է հասկանա, որ Փաշինյանը  հայ ազգի դավաճան է,  նա Հայաստանը տանում է ոչնչացման»,-ասել է նա՝ ավելացնելով, որ Արցախի ճակատագիրը սպառնում է Հայաստանին։

Placeholder
Մարգարիտա Սիմոնյան. Հայաստանը հինգ տարուց չի լինի