Նշանակումների օր կառավարությունում
Քաղաքական
14:16 04/03/2024
Հայաստան

Նշանակումների օր կառավարությունում

Նիկոլ Փաշինյանի որոշումներով այսօր մի շարք նշանակումներ են արվել։

Մարտի 4-ին ստորագրած որոշմամբ, Արթուր Գասպարյանն  ազատվել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ նա նշանակվել է ծառայության պետ։

Փաշինյանն այսօր նաև այլ նշանակումներ է արել։  Ջանիկ Բազեյանը նշանակվել է  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Խաչատուր Մկրտչյանը՝ Արմավիրի մարզպետի տեղակալ։

Այսօր  Էդմոն Մարուքյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:

Մարտի 4-ին ստորագրված մեկ այլ որոշմամբ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին տրամադրվել  է 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր՝ 2024 թվականի մարտի 18-22-ը ներառյալ:

Նարեկ Մկրտչյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

Placeholder
Նշանակումների օր կառավարությունում