Միշուստինն Ադրբեջանում ստորագրելու է մի շարջ փաստաթղթեր
Քաղաքական
13:10 05/03/2024
Տարածաշրջան

Միշուստինն Ադրբեջանում ստորագրելու է մի շարջ փաստաթղթեր

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը սկսում է երկօրյա աշխատանքային այցը Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այս երկրի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանմանը։

Հանդիպումների և բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։

Placeholder
Միշուստինն Ադրբեջանում ստորագրելու է մի շարջ փաստաթղթեր