Էլթոն Ջոնի Bentley-ն վաճառվել է 441 հազար դոլար
Աշխարհում
17:45 05/03/2024
ԼՂՀ

Էլթոն Ջոնի Bentley-ն վաճառվել է 441 հազար դոլար

1990 թվականի արտադրության Bentley մեքենան, որը պատկանում էր բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնին, Christie's-ում վաճառվել է 441 հազար դոլարով։ Այս մասին հայտնում է Forbes-ը։

kulturomania.ru-ն գրում է, որ երաժշտի հավաքածուին նվիրված աճուրդը կայացել է փետրվարի վերջին։ Վաճառված այլ իրերի թվում են եղել  արծաթյա կաշվե կոշիկներ (94,500 դոլար, նախնական գնահատվել էր 5000-10,000 դոլար) և երաժշտի արևային ակնոցներ (22,680 դոլար, գնահատվել է 2,000-3,000 դոլար):

Երաժշտի հավաքածուի վաճառքից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 7,9 մլն դոլար։

 

Placeholder