Կասեցվել է «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Իրավունք
12:10 05/03/2024
Հայաստան

Կասեցվել է «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Նիհաո» ՍՊԸ-ին  պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Թամանյան փողոց):

Տեսչական մարմնից հայտնում են, որ ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝

-  սննդի կառույցը կառուցված չէ այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը
  և կիրառվեն հիգիենայի պատշաճ մեթոդներ,
- խոհանոցի հատակը, պատերը և առաստաղը վնասված են և չունեն հարթ մակերես,
- աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Placeholder
Կասեցվել է «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը