Ուկրաինան դուրս է եկել ժամանակի և հաճախականության չափումների ԱՊՀ համաձայնագրից
Քաղաքական
22:20 05/03/2024
Տարածաշրջան

Ուկրաինան դուրս է եկել ժամանակի և հաճախականության չափումների ԱՊՀ համաձայնագրից

Ուկրաինան դուրս է եկել ժամանակի և հաճախականության չափումների միատեսակության ապահովման ոլորտում համագործակցության մասին ԱՊՀ համաձայնագրից։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայում Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։

«Ուկրաինան դուրս է եկել 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Բիշքեկում կնքված ժամանակի և հաճախականության չափումների միատեսակությունն ապահովելու նպատակով համագործակցության մասին համաձայնագրից»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, գրել է նա իր Telegram ալիքում։

Մելնիչուկի խոսքով՝ համաձայնագրից Ուկրաինայի դուրս գալն իրականացվել է «ԱՊՀ-ի շրջանակներում իրավական դաշտում Ուկրաինայի մասնակցության թարմացման նպատակով՝ հաշվի առնելով հարաբերությունների ներկա վիճակը»։

Ուկրաինայի իշխանությունները պարբերաբար հայտարարում են Ռուսաստանի, Բելառուսի, Սիրիայի, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում կնքված պայմանագրերից դուրս գալու մասին։
 

Placeholder