Թբիլիսին 14 %-ով ավելի էժան է, քան Երևանը, Տաշքենդը՝ 51 %-ով, Ստամբուլը՝ 35 %-ով, Քիշնևը՝ 56 %-ով. Սևակ Հովհաննիսյան
Տնտեսություն
14:47 05/03/2024
Հայաստան

Թբիլիսին 14 %-ով ավելի էժան է, քան Երևանը, Տաշքենդը՝ 51 %-ով, Ստամբուլը՝ 35 %-ով, Քիշնևը՝ 56 %-ով. Սևակ Հովհաննիսյան

«Այսօր ՏՏ ոլորտի աշխատողների արտահոսք ենք նկատում առավել զարգացած կամ մրցակից երկրներ, ռիսկ կա, որ կարող ենք կորցնել այն ռելոկանտներին, որոնք այսօր տեղափոխվել են Հայաստան»,-ԱԺ-ում ՏՏ ոլորտի օրենսդրական բարեբոխմանը նվիրված հանրային քաննարկամն ժամանակ ասաց ՏՏ համայնքի կողմից ձևավորված աշխատանքային խմբի ղեկավար Սևակ Հովհաննիսյանը։

Նա ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորման զեկույցը, որը պատրաստվել է ԱՄՆ Զարգացման գործակալության Աշխատուժի զարգացման ծրագիրը։

Հովհաննիսյանը հայտնեց, որ եթե Հայաստանը չփոխի մոտեցումներն, ապա ՏՏ ոլորտում պոտենցիալ ներդրողները կընտրեն այլ մրցակից երկրներ։

Արձանագրելով, որ մրցակից երկրնորում շահութահարկի և եկամտահարկի տեսքով ինտենսիվորեն կիրառվում են ՏՏ ոլորտի համար հարկայաին արտոնություններ և խթաններ՝ նա տեղեկացրեց, որ Վրաստանում ոլորտի ընկերությունից շահութահարկ չի գանձվում, նույնը նաև Մոլդովայում, Ղազախստանում, Թուրքիայում և  Ուզբեկստանում։

Սևակ Հովհաննիսյանը հայտնեց, որ արդեն իսկ այդ երկրներից թիրախավորել են Հայաստնում գործող ՏՏ ընկերություններին, որպեսզի նրանք իրենց բիզնեսը տեղափոխեն այլ երկրներ։

«Հայաստանն այսօր այնքան է թանկացել, որ Թբիլիսին 14 %-ով ավելի էժան է, քան Երևանը, Տաշքենդը՝ 51 %-ով, Ստամբուլը՝ 35 %-ով, Քիշնևը՝ 56 %-ով։ Հայաստանում մեկ անձի համար ծախսերը հավասարվել են Վարշավայում և Տալինում իրականացվող ծախսերին»,- Ասաց ՏՏ համանքի ներկայացուցիչը։
 

Placeholder