Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպորտ
10:14 06/03/2024
Հայաստան
Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում
71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթանակով մեկնարկել է Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի հաղոդմամբ, հայ բռնցքամարտիկը մրցել է մոլդովացի Վասիլի Ցեբոտարիի հետ ու գրագետ մարտավարության շնորհիվ հաղթանակի նժարը թեքեց իր կողմը։
Մարտի 6-ին իրենց առաջին մենամարտերը կանցկացնեն Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը։ Գարբոյանի մրցակիցը Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վինն է, իսկ Չալոյանը կփորձի հաղթահարել կանադացի Ալեքսիս Բարիեռիի արգելքը։
Placeholder