Մարիա Զախարովա. Սոչին և Կապանը կարող են քույր քաղաքներ դառնալ
Քաղաքական
15:10 06/03/2024
Աշխարհ

Մարիա Զախարովա. Սոչին և Կապանը կարող են քույր քաղաքներ դառնալ

Մոսկվան դիտարկում է Սոչիի և Կապանի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, Սոչիի քաղաքապետարանը կառուցողական համագործակցություն է կառուցում Մաքսային միության երկրների տարբեր քաղաքների համայնքապետարանների հետ,  պահպանում է բարձ մակարդակի շփումներ Աբխազիայի և Չինաստանի գործընկերների հետ։

«2023 թվականի սեպտեմբերին Մինսկում պայմանագիր է ստորագրվել Սոչիի և Մինսկի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Դիտարկվում է Վարադերո (Կուբա), Կապան (Հայաստան) և Ակապուլկո (Մեքսիկա) քաղաքների հետ քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու հարցը»,- ասել է Զախարովան։

Placeholder
Մարիա Զախարովա. Սոչին և Կապանը կարող են քույր քաղաքներ դառնալ