«Ժողովուրդ». Հայաստանյան քաղաքական պլատֆորմում նոր համագործակցություններ են սպասվում
Օրվա մամուլ
09:23 07/03/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Հայաստանյան քաղաքական պլատֆորմում նոր համագործակցություններ են սպասվում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանյան քաղաքական պլատֆորմում նոր համագործակցություններ են սպասվում դաշինքների ֆորմատով:

Այսպիսով, ավագանու անդամի մանդատից զրկվելուց հետո Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ պատրաստվում է իր սեփական կուսակցությունը հիմնել, որպեսզի մասնակցի ԱԺ հերթական կամ, ըստ զարգացումների, նաև արտահերթ ընտրություններին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայկ Մարությանին է պատրաստվում միանալ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Այսինքն՝ նոր ընտրությունների դեպքում Հայկ Մարությանի և Մեսրոպ Առաքելյանի թիմերը մտադիր են հանդես գալ միասնաբար՝ որպես դաշինք:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել անձամբ Մեսրոպ Առաքելյանից. վերջինս ասաց, որ Հայկ Մարությանի հետ լավ հարաբերություններ ունի, բայց քաղաքական համագործակցության հարց նրա հետ չի քննարկել:

Հարցին՝ բացառում է արդյոք համագործակցությունը Մարությանի հետ, Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ որևէ ուժի հետ համագործակցության մասով քննարկում չի եղել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder