Մոսկվայում ձերբակալել են 2 միլիոն ռուբլու կակաչների գողության մեջ կասկածվողին
Իրավունք
10:33 08/03/2024
Աշխարհ

Մոսկվայում ձերբակալել են 2 միլիոն ռուբլու կակաչների գողության մեջ կասկածվողին

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ավելի քան 2 միլիոն ռուբլի արժողությամբ կակաչների խմբաքանակի գողության մեջ կասկածվողին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, որի հայտարարությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության Մոսկվա քաղաքի գլխավոր վարչության TiNAO-ի ներքին գործերի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ձերբակալել են Մոսկվայի մարզի մի բնակչի: Նա կասկածվում է կակաչների մեծ խմբաքանակ գողանալու մեջ»,-ասել է Վոլկը։

Նրա խոսքով՝ Արխանգելսկի մի գործարար կին գովազդ է հրապարակել՝ փնտրելով առաքիչ՝ Մոսկվա կակաչներ առաքելու համար։ Մի տղամարդ կապվել է նրա հետ և առաջարկել իր ծառայությունները: Այնուհետև գտել է ծաղիկներ տեղափոխող վարորդին, իսկ երթուղին անցնելուց հետո խաբեբահը փոխել է ուղարկման հասցեն։ Ներքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ կնոջը պատճառված վնասը գերազանցել է 2 միլիոն ռուբլին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ (ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մաս): Վոլկը ասել է, որ ապրանքը վերադարձվել է տիրոջը։

Մարտի 6-ին տեղեկություն էր տարածվել, որ անհայտ անձինք Դոմոդեդովոյում գողացել են «ԿամԱԶ» մակնիշի կակաչներով բեռնատարը։ Ոստիկանության տվյալներով՝ անհայտ անձինք գողացել են մեքենան, կակաչները բարձել այլ մեքենայի մեջ և դիմել փախուստի։

Placeholder
Մոսկվայում ձերբակալել են 2 միլիոն ռուբլու կակաչների գողության մեջ կասկածվողին