Գազայի հատվածում հինգ մարդ է զոհվել, երբ մարդասիրական օգնություն է նետվել ամբոխի վրա
Քաղաքական
22:44 08/03/2024

Գազայի հատվածում հինգ մարդ է զոհվել, երբ մարդասիրական օգնություն է նետվել ամբոխի վրա

Հինգ մարդ է զոհվել Գազայի հատվածում մարդասիրական օգնություն ունեցող բեռնարկղերի օդանավերից նետվելու հետևանքով, հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։

«Հինգ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են այն բանից հետո, երբ մարդասիրական օգնության արկղերը օդից ընկել են փախստականների ամբոխի վրա»,-«Գազետա ռու»,- փոխանցմամբ, հաղորդել է հեռուստաալիքը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Գազայի հատվածի հյուսիսում։

Մարտի 8-ին Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հետաքննությունից հետո հայտնել է, որ իսրայելական զորքերը փետրվարի 29-ին չեն կրակել Գազայի հատվածում մարդասիրական շարասյան վրա։ Միևնույն ժամանակ, ներքին հետաքննությունը ցույց է տվել, որ կրակ է բացվել այն մարդկանց վրա, ովքեր կարող էին սպառնալ իսրայելցի զինվորականներին։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ նախ արձակվել է նախազգուշական կրակ։ Այնուհետև, ըստ իսրայելցի զինվորականների, որոշ մարդիկ մոտեցել են զինվորներին և «վտանգը վերացնելու համար նրանցից մի քանիսի վրա կրակ է բացվել»։
 

Placeholder