Թուրքիան կշարունակի բանակցել երկու նոր ատոմակայանի կառուցման շուրջ՝ նաև ՌԴ-ի հետ
Տնտեսություն
11:58 08/03/2024
Հայաստան

Թուրքիան կշարունակի բանակցել երկու նոր ատոմակայանի կառուցման շուրջ՝ նաև ՌԴ-ի հետ

Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Չինաստանի հետ Սինոպում և Թրակիայում երկու նոր ատոմակայանի կառուցման նախագծերի շուրջ։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Թուրքիայի առաջին ատոմակայանի՝ «Աքքույու»-ի շինարարությունը Ռուսաստանի մասնակցությամբ ընթանում է ըստ ժամանակացույցի, նրա թիվ 1 էներգաբլոկի շինարարական պատրաստվածությունը գերազանցում է 90%-ը։


«Սինոպում ատոմակայանի նախագծի հետ կապված երկու շահագրգիռ երկիր կա՝ Ռուսաստանը և Կորեայի Հանրապետությունը: Թրակիայի մասով հիմնականում Չինաստանի հետ ենք բանակցում, որտեղ մենք հասել ենք շատ լուրջ կետի: Իհարկե, Ռուսաստանը և Ռոսատոմը առնչվում են Սինոփի հետ։ Մենք լուրջ փորձ ունենք Akkuyu-ի հետ (Թուրքիայի առաջին ատոմակայանը), ուստի ցանկանում ենք այդ փորձը փոխանցել Սինոպ: Մեր բանակցությունները շարունակվում են երկու կողմերի հետ»,- նախարարի խոսքերն է մեջբերում Foreks տնտեսական պարբերականը։

Placeholder