Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լոլիտան «մերկ երեկույթի» սկանդալից հետո նախատեսում է նորից բեմ դուրս գալ
Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան նախատեսում է կրկին բեմ դուրս գալ՝ չնայած բլոգեր Անաստասիա Իվլեևայի սկանդալային «մերկ երեկույթին» նրա մասնակցությունից հետո ծագած դժվարություններին։ Այս մասին հայտնում է 7days.ru կայքը։
Սկանդալային իրադարձությունից հետո Լոլիտայի ելույթները սկսել էին չեղարկվել ողջ երկրում։ Այս ֆոնին երգչուհին հայտնել էր, որ հոգնել է բեմից և ցանկանում է ավելի շատ տնային գործերով զբաղվել։ Սակայն այժմ պարզվել է, որ նա չի հրաժարվել իր ստեղծագործական գործունեությունից։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Լոլիտան մանրամասներ է պատմել իր նոր նախագծի մասին։ Նրա խոսքով, երկրպագուներին սպասվում է նոր երգ և տեսահոլովակ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին մոսկովյան «Մութաբոր» ակումբում երեկույթ է անցկացվել, որին ռուսական էստրադայի շատ աստղեր, հետևելով դրես-կոդին, մասնակցել են կիսամերկ։ Կազմակերպիչը բլոգեր Անաստասիա Իվլեևան էր։ Ակցիան բացասական արձագանքներ, քննադատություններ էր առաջացրել հասարակության մեջ։