Մարտի 8-ին փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
Տնտեսություն
09:36 08/03/2024
Հայաստան

Մարտի 8-ին փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 8-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.33 դրամ՝ էժանանալով 0.33 դրամով։ Էժանացել են նաև եվրոն և ռուբլին։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի դեպքում միջին փոխարժեքը 406.75  դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 406 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 433.08 դրամ, իսկ վաճառքի դեպքում ` 446.58 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 438 դրամ է, վաճառքը՝ 444 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.30 դրամ, վաճառքը՝ 4.47 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.32 դրամ, վաճառքը`4.58 դրամ։

Placeholder