Պուտինը ներում է շնորհել 52 կնոջ
Իրավունք
11:01 08/03/2024
Աշխարհ

Պուտինը ներում է շնորհել 52 կնոջ

Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանում դատապարտված 52 կանանց ներում շնորհելու մասին։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջին հերթին ներում են շնորհվել անչափահաս երեխաներ ունեցող կանանց և նրանց, ում հարազատները մասնակցում են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը։

Հստակեցվում է, որ որոշումը կայացնելիս նախագահը առաջնորդվել է մարդասիրության սկզբունքներով։

Placeholder
Պուտինը ներում է շնորհել 52 կնոջ