Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը ավելի քան 342 միլիոն կանայք և աղջիկներ կհայտնվեն աղքատության մեջ. ՄԱԿ
Տնտեսություն
15:12 08/03/2024
Հայաստան

Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը ավելի քան 342 միլիոն կանայք և աղջիկներ կհայտնվեն աղքատության մեջ. ՄԱԿ

Բարգավաճ տնտեսություն և առողջ մոլորակ կառուցելու գործում  կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ստեղծումն առավել քան կարևոր է։  Նշում է ՄԱԿ-ն ու տագնապալի համարում, որ  մինչև 2030 թվականը գենդերային հավասարությանն ուղղված ջանքերի իրականացման համար տարեկան 360 միլիարդ դոլարի պակաս կա:

ՄԱԿ-ն այս առումով կարգախոս է առաջ քաշել՝ «Ներդրում կատարիր կանանց մեջ, արագացրու առաջընթացը», իսկ սոցցանցերում օգտագործում է #InvestInWomen հեշթեգը։

Նշվում է, որ կանանց համար ներդրումը մարդու իրավունքների հարց է։ Գենդերային հավասարությունը մարդու իրավունքների ամենամեծ մարտահրավերն է, որը շահավետ է բոլորի համար:

Մարտահրավերներից մեկն էլ աղքատությունը հաղթահարելն է։ 2020-ից ի վեր COVID-19 համավարակի ու զինված հակամարտությունների հետևանքով 75 մլն մարդ հայտնվել է աղքատության մեջ։ Որպեսզի  մինչև 2030 թվականը ավելի քան 342 միլիոն կանայք և աղջիկներ չհայտնվի  աղքատության մեջ, անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել։

Զինված հակամարտությունները և գների աճը կարող են հանգեցնել այն բանին, որ երկրների 75%-ը կրճատի պետական սուբսիդիաները մինչև, ինչը բացասաբար կանդրադառնա կանանց վրա:
Մարտահրավերներից մեկն էլ առաջնորդներին  կանանցով փոխարինելն է։

Placeholder
Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը ավելի քան 342 միլիոն կանայք և աղջիկներ կհայտնվեն աղքատության մեջ. ՄԱԿ