Անուշ Պողոսյան. Դեղորայքը թանկանալու է ու քեզ համար ՝ հարկ վճարող հերոս քաղաքացի
Առողջություն
19:11 09/03/2024
Հայաստան

Անուշ Պողոսյան. Դեղորայքը թանկանալու է ու քեզ համար ՝ հարկ վճարող հերոս քաղաքացի

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ Անուշ Պողոսյանն ահազանգում է՝ դեղորայքը թանկանալու է։

«Առողջապահական համակարգի հերթական «բարեփոխումը»  կաթվածահար է արել Հայաստանի Հանրապետության առողջապահությունը։

Մարզերի դեղատներից ահազանգում են,որ չեն կարողանում միանալ «Արմեդ» համակարգին:

Համակարգին միացած դեղատների տնօրենները փաստում  են, որ բացի «Արմեդ»համակարգին նախատեսվող  վճարումներից, քանի որ  համակարգի սպասարկման ծառայությունները վճարով են՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար, դեղատնեին անհրաժեշտ են լինելու հավելյալ աշխատակիցներ, համակարգիչներ,  որպեսզի կատարեն այդ աշխատանքը։

Այս ամենին եթե ավելացնենք սև շուկան ակտիվացումը և դեղերի գների անվերահսկելիությունը, ապա ամեն ինչ հասկանալի է դառնում։

Դեղորայքը թանկանալու է, իսկ դրա արդյունքները իր սպառողական զամբյուղի վրա զգալու է  քաղաքացին»։

Placeholder