«Ժողովուրդ». Ինչու ոչ մի կազմակերպություն ցանկություն չի հայտնել 11.2 տոննա վառելիք մատակարարել Սիմիդյանի նախարարությանը
Օրվա մամուլ
09:24 09/03/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչու ոչ մի կազմակերպություն ցանկություն չի հայտնել 11.2 տոննա վառելիք մատակարարել Սիմիդյանի նախարարությանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Անգամ ոչ մասնագետի մոտ, որն ընթերցի Շրջակա միջավայրի նախարարության կողմից վառելիքի ձեռք բերման լուսանկարում պատկերված փաստաթուղթը, կառաջանա ընդամենը 2 միտք՝ կա՛մ ՀՀ-ում բենզին չկա, կա՛մ թալան ժամանակներ են մեր օրերում, քանզի այլ կերպ հնարավոր չէ հասկանալ, թե ինչու ոչ մի կազմակերպություն ցանկություն չի հայտնել մատակարարել Հակոբ Սիմիդյանի նախարարությանը 11.2 տոննա վառելիք։

Հ.Գ. Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագետները փաստում են, որ նման դեպքերում պոտենցիալ հանցագործները, արհեստական վիժեցնելով տենդերը, նախադրյալ են ստեղծում գնումը կատարել մեկ (իրենց նախընտրած) անձից և համապատասխան գնով ու ատկատով։ «Ժողովուրդ» օրաթերթը կհետևի ՇՄ նախարարությունում տիրող տենդերային բարքերին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder