Ավազակախմբերը հարձակվել են Հայիթիի նախագահի պալատի վրա
Իրավունք
10:45 09/03/2024
Աշխարհ

Ավազակախմբերը հարձակվել են Հայիթիի նախագահի պալատի վրա

Հայիթիում ավազակախմբերը հարձակվել են մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի նախագահական պալատի վրա։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Ըստ իրավապահ մարմինների աղբյուրի, մարտի 8-ին տեղի ավազակախմբերը կենտրոնական Պորտ-օ-Պրենսում և շրջակայքում լայնածավալ հարձակում են գործել մի քանի կառավարական շենքերի վրա:

Բացի այդ, Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նրանք  հարձակվել են ՆԳՆ շենքի և ոստիկանության բաժանմունքի վրա։ Քաղաքում հնչել են կրակոցների և պայթյունների ձայներ։

Նշվում է, որ Պորտ-օ-Պրենսի նախագահական պալատը դատարկ է եղել 2021 թվականի հուլիսին Հաիթիի նախագահ Ժովենել Մոիսեի դեմ մահափորձից հետո։

Մարտի 5-ին Հայիթիի մայրաքաղաքում զինված խմբավորումները փորձել են գրավել երկրի գլխավոր միջազգային օդանավակայանը։

Մինչ այս Հայիթիի իշխանությունները որոշել էին Պորտ-օ-Պրենսում երեք օրով սահմանել արտակարգ դրություն և պարետային ժամ՝ զինված ավազակախմբերի և ոստիկանության միջև առճակատման պատճառով։
 

Placeholder